Հայաստանյան բուհերում մեկնարկել է օտարերկրացիների եւ սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունելության գործընթացը:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ «Հայաստանի Հանրապետության  միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  2013-2014 ուսումնական տարվա օտարերկրացիների  եւ սփյուռքահայերի ընդունելության ժամկետների հաստատման, փաստաթղթերի ընդունման, հաշվառման եւ փորձաքննություն անցկացնելու մասին»:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանով սահմանվել են համապատասխան ժամկետներ՝ նախապատրաստական, առաջին կուրս, հետբուհական ծրագրով, հեռական ուսուցմամբ եւ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: