Այս տարվա երկրորդ եռամսյակում ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 388 նամակ, փոխնախագահներին` 29 նամակ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 205 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 383 նամակ. պատասխանել են բոլորին:
Ազգային ժողովին է հանձնվել 18 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:





























