Հուլիսի 10-ի գիշերը, ոստիկանության հետ բախումների արդյունքում 19-ամյա Իսմայիլ Քորքմազի մահվան պատճառով, Անկարայում եւ Անթաքիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել, ինչին ի պատասխան ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել:
Երիտասարդը վնասվել է հունիսի 2-ին եւ 38 օր անց մահացել հիվանդանոցում: Ի հիշատակ` ավելի քան 5000 ցուցարարները հավաքվել են երիտասարդի հայրենի Էսքիշեհիր քաղաքում: Սակայն այդ քաղաքում ցույցն առանց լուրջ միջադեպերի է անցկացվել: Հավաքվածները մեխակներով հավաքվել են այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել է Քորքմազը` նրա հիշատակը հարգելու:
Ինչպես ընդգծում է «Vesti.Ru»-ն, նա Թուրքիայում տիրող անկարգությունների 5-րդ զոհն է:





























