Հայ հանրության համար անընդունելի եվրոպական պարտադրվող  արժեքներին դիմակայելու համար անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել նոր հասարակական շարժում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ, ցավոք, ողջ չեն մշակութային այն գործիչները, որոնց խոսքերը կշիռ կունենային հանրության համար:

Սարգսյանի խոսքով՝ այս հարցում չարժե հույսը դնել Հայաստանի քաղաքական գործիչների վրա. Եթե քաղաքական գործիչը կամ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է իր հայրենասիրության մասին, սակայն ոչ մի կերպ չի խոչընդոտում հայերի համար օտար արժեքների ներթափանցմանը, ապա նա փարիսեցիությամբ է զբաղվում:

Իրենց հերթին հասարակական  կազմակերպությունները եւս եվրոպական քարոզչության միջոց են: Եվրոպական դրամաշնորհներ ստանալով՝ եվրոպական արժեքներ են տարածում: Նրանց պահվածքն օրինաչափ է, քանի որ երկրի սոցիալական վիճակը նպաստում է դրան»:

Սարգսյանը նաեւ նշել է, որ երկրին արմատական փոփոխություններ են պետք, սակայն իշխանությունն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am