Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական աշխարհի, մասնավորապես` Սիրիայի, գործերին: Եթե այդ անընդունելի գործունեությունը շարունհակվի, ապա թուրք ժողովուրդը վաղ թե ուշ պաշտոնանկ կանի Էրդողանին եւ նրա կառավարությանը ճիշտ այնպես, ինչպես եգիպտացիները դա արեցին Մուրսիի հետ: Այս մասին սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալության թղթակցին պատմել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է Լիվա Իսքենդերուն շրջանի շրջափակումը, որը հանդիսանում է Սիրիական տարածք: Բացի այդ, Թուրքիան բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, մասնավորապես` քրդական հարցը: Այդ պատճառով Էրդողանը ստիպված կլինի վճարել դրա համար, հատկապես այն դեպքում, եթե նրա կառավարությունը շարունակի գրոհայիններ ու զենք տեղափոխել Սիրիա:



























