Մոսկվայի Տվերսկոյ դատարանը իրավաբան Սերգեյ Մագնիտսկիին մեղավոր է ճանաչել բրիտանական Hermitage Capital հիմնադրամին հարկեր չվճարել օգնելու համար: Մեղադրանքի վարկածով` Մագնիտսկին Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի խնդրանքով մշակել է սխեմա, որով հնարավոր է խուսափել հարկերից: Վերջինս եւս մեղավոր է ճանաչվել: Հիմնադրամի կողմից հասցված վնասի չափը գնահատվում է 522 մլն ռուբլի:
Ավելի վաղ պետական մեղադրող կողմը խնդրել է մեղավոր ճանաչել Մագնիտսկիին, սակայն փակել գործը` կապված նրա մահվան հանգամանքի հետ: Դատախազը խնդրել է Բրաուդերին հեռակա կարգով դատապարտել 9 տարի ազատազրկման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մագնիտսկին մահացել է 2009թ նոյեմբերին: Մեկուսարանում եղած ժամանակ նա բազմիցս բողոքել է առողջական խնդիրներից, սակայն ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն չի ստացել:
Hermitage-ի կողմից Մագնիտսկիի մահվան հանգամանքների հետաքննության արդյունքները վավեր են ճանաչվել արեւմտյան երկրների, այդ թվում` ԱՄՆ, կողմից եւ հիմք հանդիսացել «Մագնիտսկիի ցուցակի համար»:



























