Ռուսաստանի Չիտա քաղաքի բնակչին 22 տարվա ազատազրկման են դատապարտել՝ զարմիկներին հասցնելու աստիճանի սառեցնելու համար: 35-ամյա Ալեքսանդր Շեստակովը իր ժամկետը կրելու է գաղութում:
Քննությունը պարզել է, որ այս տարվա հունվարի 2-ին հարբած Շեստակովը որոշել էր պատժել իր խնամքին հանձնված զարմիկներին: Տղամարդը 5 եւ 4 տարեկան տղաներին եւ երեք տարեկան աղջկան փակել էր բաղնիքում՝ դուռը դրսից փայտով փակելով: Բաղնիքը տաքացված չէր եղել, իսկ այդ օրը 25 աստիճան սառնամանիք էր, հայտնում է ՆՏՎ-ն:
Տղաները ցրտից մահացել էին: Աղջկան հաջողվել էր ողջ մնալ, սակայն անդամահատել էին նրա ոտքերը:

























