Հուլիսի 12-ին Հայաստանի տարածքի մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամու ուժգնությունը 5-10 մ/վրկ, որը կարող է հասնել մինչեւ 15-20 մ/վրկ-ի:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 12-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, որը կարող է ուղեկցվել մինչեւ 15-20 մ/վրկ ուժգնության քամով:
Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, ցերեկը` +30+32 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Լոռիում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25,
Տավուշում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+32,
Արարատում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+28:





























