Երեւանի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, հայտնել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում եւ, ըստ այդմ, շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:
Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից շենքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման դեպքերը:





























