Հունական չարթերային օդանավը, որը վտանգի ազդանշան է տվել, հուլիսի 11-ին բարեհաջող վայրէջք է կատարել իսրայելական Թել Ավիվում, որտեղ նրան սպասում էին «շտապ օգնության» տասնյակ մեքենաներ եւ հրշեջներ: Օդանավը Իսրայել էր մեկնում հունական Կրետե կղզուց:
Airbus մակնիշի օդանավում եղել է 170 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ: Օդաչուները հաղորդել են, որ հիդրավլիկ համակարգերից մեկի հետ կապված խնդիրներ կան:
Իսրայելական ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հաղորդել է ՌԻԱ Նովոստիին, որ վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վթարային օդանավի վայրէջքն ուղեկցել են իսրայելական ՌՕՈւ երկու կործանիչներ:



























