Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 58 շենքի մոտակայքում այրվում է վագոն տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան մոտակա խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել են Կամո Համբարյանին պատկանող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ:

Նույն օրը, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.03-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել են Բ.Բաբայանին պատկանող բնակարանի պատշգամբի փայտյա կառուցատարրերը՝ 1 քմ: