Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը հրաժարական է տվել: Երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 20-ին: Յունկերի գլխավորած պատվիրակությունը նախընտրական շրջանում կշարունակի կատարել իր պարտականությունները:

Այդ որոշումը Յունկերը կայացրել է սկանդալի պատճառով, որը կապված է լյուքսեմբուրգյան հատուկ ծառայությունների հետ: Հուլիսի 10-ին երկրի խորհրդարան են ներկայացրել զեկույց, որում թվարկված են 2003-2009թթ ընթացքում Լյուքսեմբուրգի Հետախուզական ծառայության լիազորությունների բազմակի չարաշահումները: Գործակալներին մեղադրել են հեռախոսների գաղտնալսման, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ: Զեկույցում նաեւ նշել են, որ վարչապետն ամիջականորեն պատասխանատու է հետախուզության գործունեության համար, գրում է «Utro.Ru»-ն:

Եվրոպական լրատվամիջոցները կարծում են, որ կառավարության ղեկավարի հրաժարականը ձեւական բնույթ է կրում: Բազմաթիվ դիտորդներ հակվածեն կարծելու, որ Յունկերը ընտրությունների արդյունքում կվերադարձնի իր պաշտոնը: Սակայն այդ պաշտոնին կարող է հավակնել նաեւ նրա կուսակից Վիվյեն Ռեդինգը: