Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովի վրա հարձակվելու մեջ կասկածվող դաղստանցին ի պատասխան ոստիկանների հարցերի իջեցրել է տաբատն ու նրանց համար իսկական մերկապար ներկայացրել:

Բացարձակապես չամաչելով` դաղստանցին սկզբում ոստիկանների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, հետո` անցել ակտիվ գործողությունների: Այլեւս չմտաբերելով որեւէ այլանդակ հայհոյանք` ագրեսիվ տղամարդը մի վայրկյան լռել է, հետո զարմացած ոստիկանների առաջ իջեցրել տաբատը: Ցուցադրական ելույթից հետո, նա, ասես ոչինչ էլ չէր պատահել, բարձրացրել է ջինսերն ու նստել նստարանին` ամենայն հավանականությամբ գոհ մնալով իր ելույթից: Այս մասին գրում է Life News-ը:

Հիշեցնենք, որ Ռոման Խուդյակովի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի երեկոյան, երբ երկու անհայտ անձիք սեւ, ժամանակավոր պետհամարանիշներով ջիպով փակել են նրա ճանապարհը, հետո ծեծանով հարվածներ հասցրել նրա քունքին: Նա հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի ցնցումով:

Մոսկվայում ծեծի է ենթարկվել Պետդումայի պատգամավորը

Խուդյակովին ծեծի ենթարկելու մեղադրանքով հուլիսի 10-ի երեկոյան ձերբակալվել է 4 կասկածյալ:

Պետդումայի պատգամավորին ծեծի ենթարկած դաղստանցիների մոտ մարտական փամփուշտներով գազային ատրճանակ են գտել

Հուլիսի 11-ի վաղ առավոտյան հատուկ չվերթով Դաղստանի 4 բնակիչների ուղարկել են Մոսկվա: Գործի հետաքննությունը շարունակվում է: