Թաիլանդում իրավապահները հուլիսի 11-ին ձերբակալել են 90 կատուներով բեռնատար, որոնց ենթադրաբար տեղափոխում էին Վիետնամ:
Ոստիկանների խոսքով` բեռնատարը թողնվել է Նակհոնպհանոմ նահանգի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Բեռնատարում հայտնաբերվել են կատուներով 6 պլաստիկե վանդակներ:
Բեռնատարի վարորդը պատմել է ոստիկաններին, որ իրեն վճարել են մոտ 63 դոլար, որպեսզի կատուներին հասցնի մինչեւ Մեկոնգ գետը: Վարորդին ձերբակալել են եւ մեղադրանք ներկայացրել կենդանիների հետ դաժան վարվելու եւ ապօրինի տեղափոխման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության ենթադրությունների համաձայն` կատուներին մաքսանենգ եղանակով տեղափոխում էին Վիետնամ, որտեղ նրանց միսը համադամ խորտիկ է համարվում: Վիետնամի բազմաթիվ ռեստորաններում կան շների ու կատուների մսից պատրաստված ուտեստներ:



























