Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն միացյալ ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ է ընտրվել։ Այս մասին որոշումը, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը, ուկրաինական ազգային-հայրենասիրական ուժերի կողմից Կիեւում ընդունվել է այսօր։
«Միացյալ ժողովրդավարական ընդդիմությունը պետք է իր առաջնորդն ունենա. մեր առաջնորդը Յուլիա Տիմոշենկոն է»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Ուկրաինայի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության փոխնախագահ Ելենա Շուստիկը, բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է համախմբվեն ընդդիմության շուրջ։



























