Քնեսեթի կին պատգամավոր, լիբերալ «Եշ Աթիդ» կուսակցության ներկայացուցիչ Ռութ Կալդերոնը խնդրել է Իսրայելի խորհրդարանն ապահովել դիմահարդարման սենյակով, որոտեղ կանայք կարող են օրվա ընթացքում իրենց կարգի բերել:
Նա նշել է, որ կին պատգամավորների համար, ովքեր հաճախ օրական 12 ժամ են աշխատում, դժվար է հետեւել իրենց արտաքինին, հատկապես որ նրանք ստիպված են նաեւ մշտապես հանդես գալ հեռուստատեսությամբ: «Մենք պատրաստ ենք վճարել դիմահարդարի ծառայության համար»,-հայտարարել է պատգամավորը, հաղորդում է YNetNew-ը:
Նախաձեռնությունը Քնեսեթում միանշանակ չի ընդունվել, այդ թվում` կանանց կողմից: Կառավարող «Լիքուդ» կուսակցության ներկայացուցիչ Մերի Ռեգեւը նշել է, թե չի հասկանում, ինչպես կարելի է խորհրդարանի ուշադրությունը շեղել նման հարցով, երբ ներկայումս բյուջեի հարցն է քննարկվում:





























