Ուկրաիներենը լինելու է միակ պետական լեզուն Ուկրաինայում: Այդ մասին մարտի 9-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ պոետ Տարաս Շեւչենկոյի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը:
«Ուկրաինայում զարգանալու է ուկրաիներենը, որպես միակ պետական»,- ըստ RBC-Ուկրաինայի՝ հայտարարել է Յանուկովիչը:
Բացի այդ, նախագահի խոսքով, Ուկրաինայում պարտադիր կարգով մտցվելու է տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան:
Նախընտրական արշավի ժամանակ Յանուկովիչը հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում հասնելու է ռուսերենին պետական կարգավիճակ տալուն:



























