Արագածոտնի մարզում պատանին թունավորվել է օձի խայթոցից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 11-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը (ծնվ. 1998 թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: