Երեւանի Բակունցի փողոցում փրկարարները հայտնաբերել են մահացած տանտիրոջը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 11-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունց փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18.22-ին հրշեջ - փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 75-ամյա Վարդան Սարգսյանի դին: