Օրերս պտտվում էին խոսակցություններ այն մասին, որ հետայսու զորակոչիկների ծառայության վայրը որոշվելու է վիճակահանությամբ, որը խուճապ ու անհանգստություն էր առաջացրել որոշ «փողոտ» ծնողների մոտ։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Դե, հասկանալի է, այլեւս չեն կարողանալու կաշառքի միջոցով «դասավորել» ծառայությունը մոտիկ զորամասերում...

Թե արդյոք զորակոչի մեթոդիկան փոխվել կամ փոխվելու է, ճշտեցինք ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանից. «Տվյալ հարցը դեռ որոշված չէ, դա դեռ քննարկման փուլում է»։ Հուսանք, որ քննարկումներն արագ կավարտվեն ու «լավ զորամաս» դասավորող անարժան ռազմական չինովնիկները կզրկվեն ապօրինի եկամտից... »,-գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):