Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 12-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 92 NN 092 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա.Մարգարյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ժայռաբեկորի վրա: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: