Արմավիր քաղաքում՝ Երեւանյան եւ Հանրապետություն փողոցների խաչմերուկում  հուլիսի 11-ին, ժամը 21:45-ի սահմաններում 35-ամյա Արթուր Մելսիկ  Գեւորգյանը իր վարած  ԳԱԶ 24 մակնիշի  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա Լիլիթ Հրայրի Հովհանիսյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արմավիրի բաժնից:

Վարորդը փախուստի չի դիմել եւ երեխային տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Արմավիրի բժշկական կենտրոնից էլ փոխանցեցին, որ փոքրիկը վնասվածքը ստացել էր գլխի շրջանում եւ նրան տեղափոխել են Երեւան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: