«Սեւան» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը փորձել է փախուստի դիմել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԱՆ Քրեակատորաղական վարչության հանրային կապերի բաժնից` հավելելով, որ կանխել են փախուստի փորձը:
Նրանց փոխանցմամբ` հուլիսի 10-ին ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1-ական սուր բահ, թեք բահ եւ քլունգ: Ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ փախուստի նպատակով այն փորել է դատապարտյալ, 35-ամյա Մարատ Գալստյանը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մարատ Գրիգորյանը նախկինում երկու անգամ դատված է եղել, 2011թ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, այդ ժամանակվանից մինչ օրս 7 անգամ տույժի է ենթարկվել: Կալանավորը մեղավոր է ճանաչվել 177-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ 177 հոդվածի 3-րդ մասի (գողություն՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:





























