Ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողի:
Հուլիսի 11-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՔՀԳՎ են ներկայացրել 1980 թ. ծնված Արմեն Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե նա Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու համար:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:





























