Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հետախուզվողի են գտել:

Հուլիսի 11-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Այվազովսկու փողոցի թիվ 56 հասցեից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վահան Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 11-ից հետախուզվում էր ծեծի եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով: