Տավուշի մարզում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժնի եւ Դիլիջանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում մի շարք բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են՝

- «ՄՊ 27-Մ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան եւ 20 փամփուշտ,

- «ԼՄ-Պ-27-ԲՄ» տիպի որսորդական ողորկափող հրացան, «Արբալետ» տիպի զենք` 4 նետերով եւ 16 մմ տրամաչափի 21 փամփուշտ,

- «ՄՊ-27-ԵՄ» տիպի երկփողանի որսորդական հրացան` պատյանով, 8 փամփուշտներով, 2 հատ արջի մորթի,

- գազային ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ,

- «ՄՌ 27-ՋՄ», «Բրաունինգ», «ՍԿՍ», «Բեննելի», «ՉԶ» տիպերի որսորդական հրացաններ, 12 մմ տրամաչափի 810 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 196 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 1.000 փամփուշտ, 452 պարկուճ, 340 ճայթիչ, որսորդական 3 դանակ, որից 1-ը՝ ինքնաշեն, օպտիկական 2 սարք:

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: