Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանատնից պահանջում են վճարել 7 մլն դոլարի տուգանք` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Ամերիկյան դիվանագետները ավելի մեծ գումարով են տուգանվել` 10 մլն դոլար:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հանդիպել է այդ երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ: Հեյգի ունեցած տեղեկություններով` 3 ռուս դիվանագետներ մեղադրվում են հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Ընդհանուր առմամբ, դիվանագետները կատարել են 7,4 մլն դոլարի խախտումներ, հաղորդում է Life News-ը:

Տուգանքներ պետք է վճարեն նաեւ ԱՄՆ եւ Ճապոնիայի դիվանագետները: Վերջիններս Մեծ Բրիտանիային պետք է վճարեն 7,3 մլն դոլար: