Դիլիջանի եւ Ծովագյուղի բնակիչները ներկայացել են ոստիկանություն եւ հանձնել զենքերը:

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն եւ կամավոր հանձնել «G-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 320 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին, Ծովագյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն եւ կամավոր հանձնել «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե երկու դեպքում էլ կատարվում է հետաքննություն: