Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 4, սպանության փորձի 1 եւ մաքսանենգության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, խարդախության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: