Բրազիլիայում գործադունլներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Արգելափակվել են առաջատար նավահանգիստներն ու պետության հիմնական ավտոմայրուղիները:

Գործադուլներ ու բողոքի ակցիաներ տեղի են ունեցել բրազիլական տասնյակ նահանգներում:  Սան Պաուլում 4 հազար հոգուց բաղկացած ամբոխը փակել է Պաուլիսի փողոցը: Արհմիությունները պահանջել են կրճատել աշխատանքային շաբաթվա ժամերը, բարելավել հանրային ծառայությունների որակն ու իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ:

Ռիո դե Ժանեյրոյում բողոքի ակցիաներին մասնակցել է առնվազն 2,5 հազար մարդ: Դրանք հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ կիրառել` ագրեսիվ տրամադրված ցուցարարների խմբերը ցրելու, հաղորդում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում զանգվածային անկարգությունները սկսվել են 2013թ հունիսի սկզբին: