Ռուսաստանցի զբոսաշրջուհի Ելենա Մարկովան զոհվել է այն բանից հետո, ինչ դուրս է ընկել Թուրքիայի Մանավգատ հանգստավայրի հյուրանոցի իր համարի պատշգամբից:

Հուլիսի 10-ին 41-ամյա կինը կորցրել է հավասարակշռությունը եւ ցած ընկել 3-րդ հարկում գտնվող պատշգամբից: Նա ծանր վնասվածքներ է ստացել եւ «շտապ օգնության» մեքենայով հասցվել մոտակա հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` նրան փրկել չի հաջողվել: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Մարկովայի մարմինն ուղարկվել է Անթալիա` դատաբժշկական փորձաքննության, որպեսզի հաստատվեն նրա մահվան հստակ պատճառները:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին հայտնի է դարձել, որ Թուրքիայում հանգստացող ռուսաստանցի 3 զբոսաշրջիկ է մահացել: Նշվում է, որ մահվան պատճառը ալկոհոլի չարաշահման հետեւանքով սրտի հետ կապված խնդիրներն են եղել: