Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում 28-ամյա կինը երեխային շղթաներով գամել է մահճակալին: Հարուցվել է քրեական գործ:
Երկու երեխաների մայրը, որն այժմ երրորդին է սպասում, չտեսնված դաժանություն է ցուցաբերել ավագ որդու հանդեպ: Քաղաքացիական ամուսնու հետ նրանք միշտ ճնշել են երեխային, պարբերաբար ծեծել ցանկացած արաքի համար, ինչպես նաեւ ամեն օր տղային մետաղական շղթաներով կապել մահճակալից՝ երկար ժամանակով զրկելով ցանկացած տեղաշարժի հնարավորությունից: Պարզվել է, որ մայրը այդպես երկար է տանջել երեխային, տղայի մարմնին բավական խոր սպիներ կան, հայտնում է Life News-ը:
Կնոջ կենակիցը ձերբակալված է, դիտարկվում է կալանքի տակ առնելու խափանման տարբերակը: Կնոջ հղիության պատճառով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը:



























