Ամսվա սկզբից Տոկիոյում արեւահարումից 12 մարդ է մահացել:

Անձրեւների ավարտից հետո ճապոնական մայրաքաղաքում շոգ եղանակ է: Գերազանցվել է 2010թ ռեկորդը, երբ ջերմաստիճանը 4 օր շարունակ 35 աստիճանից բարձր է եղել:

Հաջախ արեւահարման զոհ են դառնում տարեցները: Այսպես, միայն վերջին օրերի ընթացքում արեւահարումից մահացել է 60-90 տարեկան 3 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հանգստյան օրերին սպասվում է շոգի աննշան թուլացում, սակայն ջերմաստիճանը 30 աստիճանից ցածր չի լինի: