Ղազախստանում Ուստ-Կամենագորսկ քաղաքի բնակիչը հարբած վիճակում փորձել է ինքնասպան լինել՝ սիրելի թութակի սատկելու պատճառով: Ինչպես հաղորդում է YK-news.kz-ն՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը, 41-ամյա կտրել է իր երակները: Անմիջապես շտապօգնություն են կանչել, որը հիվանդանոց է տեղափոխել տղամարդուն: Նրան առաջին օգնություն է ցուցաբերվել:
Ոստիկանության աշխատակիցների հետ զրույցում, որոնք ժամանել են դեպքի վայր, տղամարդը հայտնել է իր արարքի պատճառը: Հայտնի չէ, թե կոնկրետ երբ է սատկել սիրելի թութակը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձի պահին ղազախստանցին հարբած է եղել:



























