«Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ-պետությունների առաջնորդներն ու Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հուլիսի 11-ին Քիշնեւում կայացած 3-րդ գագաթաժողովի արդյունքում ընդունել են հռչակագիր:

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել «Արեւելյան գործընկերության» երկրների եւ ԵՄ միջեւ ռազմավարական գործընկերությունը: Հռչակագրում երկրների առաջնորդները կրկին հաստատել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւորությունը` «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պոտենցիալը լիարժեքորեն իրականացնելու: Ընդգծվել է նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Կողմերը ողջունել են նաեւ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճանապարհին Հայաստանի եւ Վրաստանի գրանցած առաջընթացը:

Ինչպես ընդգծել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, «Արեւելյան գործընկերության» երկրների միջեւ գործընկերությունը հաջող եւ անընդհատ գործընթաց է` ապահովելու ԵՄ եւ արեւելյան գործընկերների միջեւ սերտ կապերն ու սիներգիզմը:

Գագաթաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: