Հայաստանի տարածքի մեծ մասում շաբաթ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոմ, տեղ-տեղ հնարավոր կարկուտ: Կիրակի օդերեւութաբանները տեղումներ կանխատեսում են միայն հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին: Քամին հյուսիս-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Երկուշաբթի կսկսվի օդի ջերմաստիճանի բարձրացում:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում հուլիսի 13-ին, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ, իսկ հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, ցերեկը` +30+33 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Գեղարքունիքում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Լոռիում` գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+23,
Տավուշում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+30,
Արարատում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +24+27:





























