Ոստիկանությունը պարզել է օրեր առաջ Աշտարակում՝ Արզնի-Շամիրյան ջրանցքում հայտնաբերված մոտ 45-50 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին NEWS.am-ին հայտնել են ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 47-ամյա Սիմոն Բաբայանն է: Վերջինս Արտամետ գյուղի բնակիչ է: Արագածոտնի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռ հայտնի չէ, թե տղամարդը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրանցքում:



























