Հուլիսի 12-ին կեսգիշերին Երեւանի մանկական զբոսայգում անչափահասների միջեւ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ անչափահասներ վիճել են միմյանց հետ, ինչի ընթացքում նրանցից մեկը ողնաշարի հատվածում դանակի հարվածներ է ստացել: Տուժածին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ ահազանգից հետո դեպքի վայր այցելած ոստիկնաները պարզել են, հիվանդանոց տեղափոխված տղային ողնաշարի աջ գոտկային հատվածում վնասվածքը հասցրել է 16-ամյա անձը: Վերջինս դեռ չի հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում:





























