Coca-Cola ընկերությունը սահմանափակ քանակով սառցե շշերով արտադրանք է թողարկում: Անսովոր ակցիան անցկացվում է Ogilvy & Mather Bogota ընկերության համագործակցությամբ:

Սառցե շիշը Coca-Cola-ի սովորական ապակե շշի տեքսն ունի: Ըմպելիքի անվանումը փորագրված է սառույցի վրա: Որպեսզի գնորդը ձեռքով չդիպչի սառցե շշին, այն տրվում է տարան շրջապատող կարմիր ռեզինով:

Սառցե շշով ըմպելիքը ստեղծվում է հետեւյալ կերպ. ջուրը լցվում է սիլիկոնե կաղապարի մեջ եւ սառեցվում – 13 աստիճանում: Այնուհետեւ կաղապարի մեջ կոլա է լցվում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Ներկայումս նման շշերով Coca-Cola է վաճառվում միայն Կոլումբիայում: Մեկ ժամում վաճառվում է 265 շիշ: