Լիտվայում Աշխատանքի կուսակցության գործով դատավճիռ է կայացվել: Դրա ներկայացուցիչները մեղավոր են ճանաչվել խաբեության եւ հաշվապահական սխալ հաշվետվության մեջ:
Կուսակցության հիմնադիր, պատգամավոր Վիկտոր Ուսպասկիհը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Պատգամավոր Վիտալի Վոնժուտայտեին դատապարտել են երեք տարվա ազատազրկման: Եվս մեկ ներկայացուցիչ՝ Վիտաուտաս Գապշիսը դատապարտվել է 35,7 հազար լիտ ( 13,5 հազար դոլար) տուգանքի, հայտնում է 15min.lt-ը:
Դատարանն ապացուցված է համարել, որ Աշխատանքի կուսակցությունը թաքցրել էր իր ֆինանսավորման աղբյուրները: Գաղտնի հովանավորներից ստացված միջոցները օգտագործվել էին նախընտրական քարոզարշավի ծախսերի համար: Կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Վիկտոր Ուսպասկիհն անձամբ է կառավարել «սեւ հաշվապահությունը»:
Ուսպասկիհն իր մեղքը հերքում է՝ պնդելով, որ իր դեմ գործը սարքվել է քաղաքական դրդապատճառներով:
2012թ. աշնանը կայացած Լիտվայի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով Աշխատանքի կուսակցությունն ստացել էր 29 տեղ՝ 141-ից: Այն ընդգրկվել էր իշխող կոալիցիայում՝ սոցիալ-դեմոկրատների եւ նախկին նախագահ Ռոլանդաս Պակսասի գլխավորած «Կարգուկանոն եւ արդարություն» կուսակցության հետ միասին:



























