Քեմբրիջի դուքսի ու դքսուհու ապագա երեխան, որը դեռեւս լույս աշխարհ չի եկել, արդեն հարյուր հազարավոր դոլարների եկամուտ է ապահովում ամբողջ Մեծ Բրիտանիայի խանութներին:

Խոսքը թագավորական սիմվոլիկայով բազմաթիվ ապրանքների վաճառքի մասին է: Այդ իրերից որոշները առաջարկվում են Party Pieces ընկերության կողմից, որը պատկանում է Քեյթի ծնողներին:

Բուքմեյքերները արդեն վաղուց ընդունում են դրույքներ` կապված երեխայի անվան հետ: Թագավորական ավանդույթների համաձայն երեխայի սեռն առայժմ հայտնի չէ: Աղջիկների անուններից ֆավորիտ են համարվում Ալեքսանդրան, Վիկտորիան, Եղիսաբեթը, Դիանան: Տղաների անուններից` Ջորջը, Չարլզը, Ֆիլիպպը եւ Ջեյմսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: