Վիեննայում կկայանա Հայաստանի եւ Ադրջեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախարարների հանդիպումն ու նրանց հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կկայանա այսօր Վիեննայում:
Հիշեցնենք, որ հանդիպմանը նախորդել են բազմաթիվ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների այցը Հարավային Կովկաս: Այսպես, օրերս Երեւան էր ժամանել Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան սկսել է իր տարածաշրջանային այցը եւ եղել է Բաքվում: Երեւան նա դեռեւս չի ժամանել` մեկ շաբաթով հետաձգելով իր այցը:





























