Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում սկսվել է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ իրավապաշտպանների հանդիպումը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լրատվամիջոցներում լուր էր հայտնվել, որ Սնոուդենը հանդիպման է հրավիրել լրագրողներին եւ իրավապաշտպաններին: Ըստ ռուս իրավապաշտպանների՝ չի բացառվում, որ Սնոուդենն ապաստան խնդրի:

«Շերեմետեւոյում» մոտ երկու հարյուր լրագրող է հավաքվել, սակայն հանդիպումը փակ է, տեսա- եւ լուսանկարահանումները սահմանափակ են: Իրավապաշտպանները լրագրողների հետ կշփվեն հանդիպումից հետո: