Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ ալ-Բաբլավին հուլիսի 12-ին փոխվարչապետի պաշտոնում նշանակել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զիյադ Բահա ադ-Դինին:
Ալ-Բաբլավին 2 օր առաջ քաղաքական կուսակցությունների հետ միասին սկսել է քննարկել նախարարների թեկնածուներին: Սպասվում է, որ կաբինետի ձեւավորման գործընթացը կավարտվի այս շաբաթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը Եգիպտոսի բանակը պաշտոնանկ է արել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին, ժամանակավորապես դադարեցրել է սահմանադրության գործունեությունը եւ հանձնարարել է երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարին անցումային շրջանում ժամանակավորապես ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:





























