ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանդիպման մասնակիցներից մեկին: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Սնոուդենի հետ հանդիպմանը մասնակցում է 13 մարդ: Հանդիպումը փակ է, լրագրողները մանրամասների են սպասում հանդիպման ավարտից հետո:



























