ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր պրեմիում SMS ծառայություն՝ նախատեսված այն վարորդների համար, ովքեր ցանկանում են ավտոմեքենան կայանելու համար վճարել առավել դյուրին տարբերակով՝ անմիջապես բջջային հեռախոսով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից,1 ժամ մեքենան կայանելու համար անհրաժեշտ է SMS ուղարկել 1045 կարճ համարին (1 ժամով կայանման արժեքը՝ 100 դրամ է), իսկ շուրջօրյա կայանման համար՝ 5045 կարճ համարին (այս դեպքում արժեքը 500 դրամ է):
Նախագիծն իրականացվում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ համատեղ:




























