Ադրբեջանը չի ներառված Եվրախորհրդարանի համար առաջնային նշանակություն ունեցող երկրների ցանկում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Եվրախորհրդարանի Ժողովրդավարության եւ ընտրությունների խումբը հուլիսի 3-ին որոշում է կայացրել ԵՄ համար առաջնային համարվող երկրների առնչությամբ: Այդ երկրներում եվրապատգամավորները կհետեւեն  ընտրական գործընթացին: Այդ երկրների ցանկում ներառվել են Վրաստանը, Հոնդուրասը, Նեպալը եւ Տաջիկստանը: Ինչպես երեւում է Ադրբեջանն այդ երկրների ցանկից բացակայում է: Սակայն եթե սեպտեմբերին պատգամավորներ մի խումբ հանդես գա ընտրությունների մոնիթորինգի նախաձեռնությամբ, Կոմիտեն տեսականորեն կարող է դիտարկել այդ հարցը:

Եվրոպական կազմակերպության համար առաջնային երկրների ցանկում Ադրբեջանի բացակայությունն, ամենայն հավանականությամբ, «Արեւելյան համագործակցության» շրջանակներում բանակցություններում առաջընթացի ոչ բավարար մակարդակի հետեւանք է: