Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այսօր՝ հուլիսի 12-ին, հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Մի քանի պայթյուն է որոտացել մզկիթից ոչ հեռու, մարդաշատ փողոցում:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Պայթյունների էպիկենտրոնների մոտ գտնվողն շենքերը փլուզվել են, հաղորդում է ՍԱՆԱ-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին Դամասկոսի Բարզե թաղամասում բանակի ստորաբաժանումը ոչնչացրել է ընդդիմադիր զինյալների բազան՝ զենք-զինամթերքի հետ միասին: Ոչնչացված զինյալների մեջ է եղել Ահմադ Ջուանին:
Հալեպի հին քաղաքում, Կաստալ Հարամի թաղամասում զինվորականները գրոհել են զինյալների շտաբը, որտեղ այդ պահին նրանց առաջնորդների մասնակցությամբ ժողով է ընթացել: Բազան ոչնչացվել է, այնտեղ գտնված զինյալներով հանդերձ:





























