Թուրքիայում Մանիսա նահանգի Աշաղը Չոբանիսա գյուղի մոտակայքում ուղեւորատար ավտոբուսի վարորդը անձրեւային եղանակի պատճառով չի կարողացել կառավարել ղեկը, որի հետեւանքով ավտոբուսը շուռ է եկել:
Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել եւ ձերբակալվել է ժանդարմերիայի կողմից: Վթարի արդյունքում զոհվել է 5 եւ վիրավորվել` 12 հոգի:



















