Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում դատարկ Boeing 787 Dreamliner օդանավի հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել են թռիչքուղիները: Օդանավը պատկանում է Ethiopian Airlines ընկերությանը:

Լոնդոնի հրշեջ ծառայությունները բերվել են պատրաստականության վիճակի, որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ օգնության հասնեն օդանավակայանի աշխատակիցներին, հաղորդում է BBC-ն:

Իր հերթին, Sky News-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարության իր աղբյուրները, հաղորդում է, որ օդանավում հրդեհը կարող էր ծագել լիցքավորվող մարտկոցների տաքանալու հետեւանքով: Հրդեհը մեկուսացվել է, սակայն թռիչքուղիները դեռ փակ են: Միջադեպից ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ Boeing 787-ի թռիչքները ողջ աշխարհում դադարեցվել են այս տարվա հունվարի կեսերից, այն բանից հետո, երբ ժապոնական ANA ավիաընկերության չվերթի օդանավը ստիպված է եղել արտակարգ վայէջք կատարել՝ լիցքավորվող մարտկոցների այրման պատճառով: